00:00:00

Իրանը պետք է փոխի իր խոսելաձևը. Թրամփ

03:37, 26 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հանդիպի Իրանի ներկայացուցիչների հետ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր խոսելու տոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։ Նրա խոսքերով՝ իրանցիներն այլ ելք չունեն՝ իր հետ հանդիպումից առաջ։ Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ ապագայում ԱՄՆ-ի և Իրանի միջև լավ հարաբերություններ կձևավորվեն։ «Ես չեմ հանդիպի նրանց հետ այնքան ժամանակ, մինչև նրանք չփոխեն իրենց խոսելու տոնը։ Դա տեղի կունենա։ Կարծում եմ՝ նրանք այլընտրանք չունեն։ Մենք անհամբեր սպասում ենք Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա շուտով տեղի չի ունենա»,- ասել է Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր