00:00:00

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

03:46, 25 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վստահություն է հայտնել Իլ-20-ի կործանման վերաբերյալ իսրայելական վարկածի արժանահավատության մասին և ողբերգական միջադեպի համար պատասխանատու է համարել Սիրիային և Իրանին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետի մամուլի ծառայությանը։ «Վարչապետը վստահություն է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի անցկացրած հետաքննության և դրա արդյունքների արժանահավատության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։ Նեթանյահուն կրկնել է, որ միջադեպի համար պատասխանատու է սիրիական բանակը և Իրանը, «որի ագրեսիան խախտում է տարածաշրջանում կայունությունը»։ Նա կրկին ցավակցություն է հայտնել ինքնաթիռում գտնվող 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 24-ին հայտարարել է Սիրիայում ի պատասխան Իլ-20-ի կործանման ռուս զինծառայողների անվտանգության մեծացման միջոցների մասին։ Ի թիվս այլ քայլերի նա նաև հայտարարել է Սիրիային երկու շաբաթվա ընթացքում C-300 համալիր փոխանցելու մասին։ Ռուսաստանը 2013 թվականին Իսրայելի խնդրանքով դադարեցրել էր Սիրիային C-300-ի մատակարարումները։ Հիշեցնենք, որ ռուսական հետախուզական ինքնաթիռը Միջերկարական ծովում խոցվել է սեպտեմբերի 17-ին իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածների ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր