00:00:00

Իրանի հետ բանակցություններ սկսելու համար Թրամփը պետք է վերադառնա ՀԳՀԾ-ին․ Ռոհանի

03:03, 25 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համատեղ գործողությունների ծրագրին (VCPR), եթե մտադիր է բանակցել Թեհրանի հետ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, որտեղ նա ժամանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար՝ գրում է tass.ru-ն։ «Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ»,- ասել է Ռոհանին` անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: «Նա առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին և միջամտում է մեր ներքին գործերին: Այդ պատճառով էլ մինչև բանակցությունների մեկնարկը այդ սխալները պետք է շտկվեն»,- նշել է Ռոհանին։ Ռոհանիի խոսքով՝ Իրանը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳԾՀ-ի դրույթներին, եթե համաձայնագրի մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները: Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին իր նավթը վաճառելու իրավունքից զրկելու «փորձը ոչ միայն անիրական է, այլև կարող է շատ վտանգավոր լինել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր