00:00:00

Նոր մանրամասներ Առինջ գյուղի ավազակային հարձակման մասին. հափշտակվել է 8500 դոլար

00:18, 25 սեպտեմբեր 2018 Տեսանյութեր

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 22–ին Առինջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացի։ Աղջիկը վախեցած ու շփոթված էր։ Ոստիկաններին հայտնեց, որ ժամեր առաջ Առինջում գտնվող տոնավաճառի հետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։ Կոտայքի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվեց, որ դանակի սպառնալիքով գումարը տուժածից հափշտակել է աբովյանցի՝ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Նա հայտնաբերվեց Ծաղկաձոր քաղաքում եւ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ծալովի դանակ եւ հափշտակված գումարի մի մասը։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր