00:00:00

Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձեւավորման վրա ազդող բաղադրիչների ուսումնասիրության համար

18:15, 24 սեպտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների եւ գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ): 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: 8 հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր