00:00:00

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա. Արթուր Խաչատրյանը՝ Վրաստանում է

18:02, 24 սեպտեմբեր 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը եւ փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանի Հանրապետությունում։ Գյուղնախարարությունից հայտնում են, որ այցի առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ, այնուհետեւ հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Լեւան Դավիթաշվիլին ներկայացրել է Վրաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերը: «Սա իմ առաջին այցն է Վրաստանի Հանրապետություն` որպես նախարար եւ պետք է նշեմ, որ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա: Մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթացել նորություններին եւ հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությանը կլինի շարունակական»,- ասել է Արթուր Խաչատրյանը Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Ջիկարայի բազմամյա մշակաբույսերի ուսումնահետազոտական բազա, ինչպես նաեւ Ծիլկանիում գտնվող Իվանե Սարիշվիլու անվան Վերլուծական հետազոտությունների (ԴՆԹ) լաբորատորիա, հետեւել խաղողի բերքահավաքին, ծանոթացել վրացական խաղողի սորտերին՝ համտեսելով անուշաբույր վրացական գինի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր