00:00:00

Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատում մասնակցության ակտիվությունը

17:09, 24 սեպտեմբեր 2018

Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկություն և այդպես շարունակելու է, որովհետև մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը ևս կան մի շարք գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Անդրադառնալով Երևանի նոր ձեւավորվող ավագանու մանդատների բաշխմանը, Մուկուչյանն ասաց, որ մանդատների բաշխումը իրականացվում է այն ուժերի միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած ուժեի միջև: «Եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր: Իսկ թե այդ ուժերից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ մանդատները ինչպիսին կարող են լինել, թվերը հրապարակված են, բանաձեւը շատ պարզ է, յուրաքանչյուրը կարող է հաշվել: ԿԸՀ-ն ձեռնպահ կմնա այս փուլում որոշակի հաշվարկներ ներկայացնելուց»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը: Նա տեղեկացրեց, որ ընտրություններից հետո 7-րդ օրը (սեպտեմբերի 30-ին) կիրականացվի արդյունքների վերջնական ամփոփում, բնական է կտրամադրվեն մանդատներ, որից հետո գործում է արդեն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի կարգավորումները: Անդրադառնալով ընտրություններին մասնակցողների կատիվությանը՝ ԿԸՀ նախագահը նշեց-«Այդ ակտիվությունը միայն բառով չի արտահայտվում, ընտրատեղմասային կենտրոններում էլ երեկ կարելի էր տեսնել, թե ինչ ակտիվ էին մարդիկ մասնակցում։ Եթե օրվա առաջին կեսին մի քիչ ավելի քիչ էին այցելում ընտրատեղամասեր, ապա կեսօրից ընտրողնների այցելությունն ընտրական տեղմասեր բարձրացան։ Կարծում եմ՝ ակտիվությունը բարձր էր։ Դա խոսուն թիվ է, և ասում է, որ մեր քաղաքացիներն ավելի շատ հակված են եղել մասնակցելու ընտրություններին»։ Դիտարկմանը, թե երբ նոր ավագանին կսկսի աշխատանքները՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընտրությունցի հետո 7-րդ ընտրության արդյունքների վերջնական ամփոփում կանցկացվի, կտրամադրվեն մանդատներ և Երևան քաղաքում ՏԻՄ մասին օրենքի իրավակարագվորումների համաձայն կկանոնակարգվի առաջին նիստի օրն ու ժամը։ Հիշեցնենք, ընտրելու իրավունք ունեցող 848 346 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 370 365 հոգի կամ ընտրողների ընդհանուր թվի 43.66 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր