00:00:00

Ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու համար աննախադեպ դրական իրավիճակ է առաջացել. «Սասնա ծռեր»

17:12, 24 սեպտեմբեր 2018

Երեւանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը: Հայտարարությունում ասվում է. «2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին եւ կողմնորոշվեց դեպի ապագան: Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ եւ Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք: Ուրախությամբ փաստում ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը եւս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր