00:00:00

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի առթիվ

16:11, 24 սեպտեմբեր 2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի առթիվ: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները եւ շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ եւ կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երեւանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր