00:00:00

Ինչո՞ւ չի կայանալու Փաշինյան-Թրամփ հանդիպումը. Ամերիկացի վերլուծաբանների տեսակետը

14:42, 24 սեպտեմբեր 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթաժողովւմ նախատեսվում է երեքշաբթի երեկոյան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Դրանից բացի երկուշաբթի եւ երեքշաբթի ՄԱԿ-ում ծրագրված են վարչապետ Փաշինյանի մի շարք ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռեւս չի նախատեսված, սակայն, երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն երկուշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը: Թրամփ-Փաշինյան առանձին հանդիպման գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագետների խոսքով սակայն, այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձեւավորված չէ բանակցությունների օրակարգ եւ հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսեւորման բնույթ: Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանի խոսքով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, ի դեպ, հենց նա է հեղինակը այն հայտարարության, որտեղ նախագահ Ռեյգանն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին: «Հայաստանը փոքր երկիր է եւ ռազմավարական չափազանց բարձր նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար: Հույս ունեմ, այս նոր ղեկավարության օրոք, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, Հայաստանը ձեռք կբերի ռազմավարական այդ նշանակությունը»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր