00:00:00

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին

14:18, 24 սեպտեմբեր 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը։ Ըստ այդմ, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ 81,06 տոկոսով (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր