00:00:00

ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 44 %-ը. «Իմ քայլը» ստացել է 81,06 %, ԲՀԿ-ն՝ 6,98 %, «Լույսը»՝ 4,98 %

05:48, 24 սեպտեմբեր 2018

Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները: Ժամը 01.25-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 44,26 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 220-ի տվյալները): Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 % (132874 ձայն),  երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է  6,98 տոկոս (11438 ձայն)։ Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4,98 տոկոս ձայներով (8167 ձայն): 4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,60 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,42 տոկոս ձայն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի առավոտյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր