Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները: Կեսգիշերի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 10,75 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 57-ի տվյալները):
Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 82,58 տոկոս (32865 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 6,19 տոկոս (2462 ձայն): Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4,73 տոկոս ձայներով (1882 ձայն):
4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,56 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,43 տոկոս ձայն:
Մնացած ուժերը ստացել է 1 տոկոսից պակաս ձայն:
Նշենք, որ այս տվյալները նախնական են, սակայն էական փոփոխություններ դժվար թե արձանագրվեն, ինչն էլ ենթադրում է, որ Հայկ Մարությանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։