00:00:00

Քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել

16:42, 19 սեպտեմբեր 2018

Ազգային ժողովում ձևավորված Քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստն է անցկացնում: Հանձնաժողովը, հիշեցնենք, ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքում: Այն պետք է քննության ենթարկի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային ձայնագրության գաղտնալսման հարցը՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ հանձնաժողովի կազմավորման առիթը բոլորին հայտնի է, հիմքերն ավելի վաղ ներկայացրել են: «Հիմնական մտահոգության առարկան հանդիսանում է այն, որ եթե ՀՀ-ում գաղտնալսում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հատուկ քննչական ծառայության պետին, դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ապահովագրված չէ իր մասնավոր կյանքի իրավունքի անօրինական միջամտությունից: Այդ փաստերը, մեր խորին համոզմամբ, վտանգում են երկրում հեռախոսային խոսակցության և գատղնիության այլ իրավունքների երաշխավորված իրավունքների իրացման և արդար դատաքննության իրավունքի ապահովման սկզբունքները»,- ասաց Կոստանյանը: Նա հանձնաժողովի անդամներին կոչ արեց մտածել իրենց մանդատի շրջանակներում պետական մարմիններից փաստաթղթեր պահանջելու մասին: «Յուրաքանչյուրս մեր մանդատի շրջանակներում ի՞նչ փաստաթղթեր կարող ենք պահանջել պետական մարմիններից, որոնք առնչվում են գաղտնիության ապահովմանն ու արդարադատության խոչընդոտմանը: Երկրորդ, միջազգային ո՞ր կազմակերպություններից մենք հրավիրենք մասնագետներ, հրավիրե՞նք, թե չհրավիրենք: Երրորդ, ո՞ր պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողով՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Դուք կարող եք առաջարկել հերթականությունը: Պետք է որոշենք, թե որ հարցադրումների շրջանակներում պետք է իրենցից պահանջենք դիրքորոշումների ներկայացում», նշեց Կոստանյանը: Նա հիշեցրեց, որ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին: «Եթե պաշտոնատար անձը չգա, մենք դրան համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք», - հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր