00:00:00

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք որ դեպքում կարող են մասնակցել Երեւանի ընտրություններին

15:12, 19 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարեւորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Տեղեկացնում ենք նաեւ, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով  կայքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր