00:00:00

«Գոռ Վարդանյանի կողմից մարդուն առևանգելը, դահլիճից հեռացնելը, շպրտելը որևէ կերպ նրա լիազորությունների մեջ չի մտնում» (տեսանյութ)

17:05, 08 մարտ 2018

  https://www.youtube.com/watch?v=hyTTm6cbwk8&feature=youtu.be «Դեռ մի տարին չի լրացել՝ մեր մուտքը քաղաքապետարանում տոնելու, բայց այս ընթացքում ինչ մենք մեզ պատվիրակել էինք ՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքն աղբից մաքրել, մենք իրացնում ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ քաղաքապետարանը պետք է բաց լինի քաղաքացիների առջև, ու նրանք պետք է տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում: Ըստ Փոստանջյանի՝ սխալ է քաղաքապետարանի որոշումը, թե պետք է արգելել լրատվամիջոցների մուտքն այնտեղ: «Ձեր՝ լրագրողների իրավունքների ոտնահարումը ոտնահարում է ամբողջ ժողովրդավարության համակարգին: Արգելելը պարունակում է քրեորեն հետապնդելի արարք»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին և Գոռ Վարդանյանի պայվածքին ու տված հարցազրույցին, թե ինքը հակաահաբեկչական գործողություն է արել, ոչ թե հրել,գցել «Երկիր ծիրանիի» կանանց, ապա Փոստանջյանն ասաց. «Ես չգիտեմ, թե նա որ ոլորտի մասնագետն է, բայց եթե նույնիսկ այդպիսի ունակություններ ունի, նա կարող էր դրանք կիրառել, եթե ի պաշտոնե լիազորված լիներ: Նրան  կողմից մարդուն առևանգելը, դահլիճից հեռացնելը, շպրտելը նրանց գետնին որևէ կերպ նրա լիազորությունների մեջ չի մտնում, քրեորեն հետապնդելի արարք է ու պետք է ստանա իր գնահատականը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր