00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

00:07, 12 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար ՄասիսՄայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր