00:00:00

Էլ.առողջապահական համակարգի անվտանգությունը հուսալի է. ՀՀ ԱՆ պատասխանը Շիրակի ստոմատոլոգներին

16:14, 08 մարտ 2018 Հասարակություն

Գյումրիի մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտոնային առողջապահական համակարգի անվտանգության կապացությամբ բարձրացված հարցի կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

Համակարգի նախագծման եւ մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները եւ մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային  առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները եւ մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով աշխարհում առկա առաջադեմ անվտանգության, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության փորձը՝ առաջնորդվելով ISO/IEC 29100 եւ ISO 27001 ստանդարտներով։

Էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարության կողմից ձեռք է բերվել Էրիքսոն (Ericsson) միջազգային հայտնի ընկերությունից, որն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ոլորտում շուրջ 14 տարվա փորձ ունի։ Համակարգի մուտքը օգտատերերի համար կատարվում է օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ. անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով ՀՀ միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային եւ ապարատային գործիքների կիրառմամբ՝ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթացով: Էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր