00:00:00

Սրճեփ սարքից կատարված գողությունը բացահայտվել է

20:57, 10 սեպտեմբեր 2018 Իրավական

Հունիսի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ հունիսի 21-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 22-ի ժամը 10.15-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի թիվ 16/4 հասցեի գետնանցումում գտնվող՝ իրեն պատկանող սրճեփ սարքի դետալները ծռելու միջոցով, գողացել են մետաղադրամի ընդունիչ սարքը, որի մեջ եղել է 20.000 դրամ՝ պատճառելով 150.000 դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը ներկայացվել է քննչական բաժին: Կարեն Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր