00:00:00

Սերժ Սարգսյանին չենք ներելու. Փոստանջյան

15:49, 08 մարտ 2018

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ  կարևոր չէ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, թե այս համակարգից որևէ այլ մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ իրենք պայքարում են ոչ թե հենց Սարգսյանի վարչապետության դեմ, այլ պայքարը պետք է ունենա հստակ ծրագիր ու կետեր: «Մի քանի օր լինելու ենք փողոցներում, օր ու գիշեր, դատապարտելու ենք ՀՀԿ-ին, ի վերջո տապալելու ենք այս տոտալիտար համակարգը»,- ասաց նա: Փոստանջյանը հավելեց, որ չեն ներելու Ս. Սարգսյանին իր կատարածների, արտագաղթի, աղքատության և մյուս կործանիչ քայլերի համար: Առավել մանրամասն տեսանյութում:   https://www.youtube.com/watch?v=Tn49skrHoDM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր