00:00:00

Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր. Վ. Գասպարյանի շնորհավորական ուղերձը

15:45, 08 մարտ 2018

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ: Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ: Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին: Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր