00:00:00

Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում. Արման Թաթոյանի շնորհավորանքը

14:49, 08 մարտ 2018

Սիրելի´ կանայք, Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված: Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը: Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր