00:00:00

ԱՄՆ-ից ներդրումներն ավելացել են. Շարմազանովը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

02:25, 08 մարտ 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի ու տարօրինակ է, որ որոշ լրատվամիջոցներ աղավաղում են ու կիսատ են ներկայացնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ կոռուպցիայի վերաբերյալ: «Եթե չկարդաս հարցազրույցն ու կարդաս մեկնաբանությունները, տպավորություն կլինի, թե դեսպանը ոչնչացրել է և մեղադրական եզրակացության է ենթարկել ՀՀ իշխանությանը: Սակայն երբ կարդում ես, տեսնում ես, որ այո, կա առողջ քննադատություն, որը մենք ընդունում ենք որպես  գործընկերոջ երկրի սրտացավ դեսպանի առողջ քննադատություն»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ դեսպանի հայտարարության մեջ կա միևնույն ժամանակ շատ ավելի դրական գնահատական հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, իշխանությունների քաղաքական կամքի, բարեփոխումների դրական ընթացքի վերաբերյալ: Շարմազանովը ներդրումների վերաբերյալ դեսպանի հայտարարության մեջ նկատել է, որ ասվում է, որ իրականացվում են խոշոր 3 ներդրումային ծրագրեր, որոնցից 2-ը՝ վերջին 2 տարվա ընթացքում: Սա, ըստ ՀՀԿ պատգամավորի, նշանակում է, որ ներդրումներ ավելացել են Միացյալ նահանգների, և ներդրումային միջավայրն էլ դրական է դարձել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր