00:00:00

Մենք շահագրրգռված ենք, որ քաղաքական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին. Շարմազանով

01:50, 08 մարտ 2018

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստին քննարկել է արտաքին ու ներքին քաղաքական հարցեր, անդրադարձել է ՀՀ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցին: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ հայկական ու վրացական կողմերը պատրաստ են զարգացնել հարաբերությունները: Շարմազանովը հայտնեց, որ քննարկել են նաև ՏԻՄ ընտրությունները, որոնք կկայանան մարտի 11-ին: «ՀՀԿ-ն բոլոր համայնքներում առաջադրել է թեկնածուներ: ՄԻ քանի համայնքներում թեկնածուներ են առաջադրել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հիմնական համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում, որովհետև այն ուժերը, որոնք բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդվարության հաստատման, ընդդիմության ձայնը լսելի լինելու մասին, ձեռնպահ են մնում մասնակցելուց: Սակայն առանց ՏԻՄ-երին մասնակցելու դժվար է խոսել Հայաստանում քաղաքական ուժերի կայացվածության մասին: Մենք շահագրրգռված ենք, որ քաղաքական ուժերը, առնվազն խորհրդարանական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին, որովհետև ընտրությունները միայն հանապետականը չեն»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր