00:00:00

Խնդրահարույց դրույթներ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում. հայտարարություն

01:29, 08 մարտ 2018

Ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգում նախատեսվում է ընդգրկել «ՀՀ Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը(այսուհետ՝ Նախագիծ):Նախագիծը Կառավարության որոշմամբ համարվել է անհետաձգելի։ 2013թ. սկսած առ այսօր տարբեր հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԲՀՀ-Հայաստանը,ինչպես նաև մի շարք անհատ փորձագետների հետազոտություններում բազմիցս ընդգծվել է Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նոր օրենքի ընդունման կարևորությունը նախևառաջ հիմնավորվել է համակարգում առկա մի շարք օրհասական հարցերի լուծման համատեքստում, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության որակի բարելավումը, այդ թվում՝ որակի ապահովման գործուն մեխանիզմների ստեղծման և զարգացման միջոցովբարձրագույն կրթության համակարգի ձերբազատումը քաղաքական և կուսակցական ներազդեցությունից և վերահսկողությունից, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդումն ու շահերի բախման վերացումը: Սակայն2017 թվականի դեկտեմբերի 1-ին www.e-draft.amիրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված, այնուհետև2018թ․ հունվարի 18-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի ստեղծում այն դաշտը, որը կնպաստեր վերոհիշյալ խնդիրների լուծմանը, այլև ավելի է անհնար դարձնում դրանց լուծումը՝Նախագծում ամրագրելով, օրինակ, այնպիսի դրույթ, որի համաձայն՝բոլոր հանրային/պետական բուհերի կառավարման խորհուրդների կազմնայսուհետ հաստատելու է ՀՀ վարչապետը։Կառավարության կողմից հաստատված Նախագծով ինստիտուցիոնալ կերպով չեն լուծվում նաև կրթության որակի ապահովման, ինչպես նաևակադեմիական բարեվարքության արմատավորման խնդիրները։ Վերջինս հանդիսանում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրման կարևորագույն նախապայմաններից մեկը: Նախագիծըպարունակում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնք մասնավորապես առնչվում ենբուհերի կառավարման խորհուրդներումուսանողների ընդհամենը 10% ներկայացվածությանը, ինչպես նաևուսանողների իրավունքների պաշտպանվածությանմեխանիզմների անկատարությանը,որոշումների կայացմանգործընթացքում բուհերի գիտական խորհուրդների լիազորությունների սահմանափակմանը, քննադատական մտածելակերպի ձևավորման՝որպես կրթական գործընթացի կարևոր բաղադրիչիբացակայությանը, գիտամանկավարժական, դաստիարակչական, քաղաքացիական դիրքորոշման և հայրենասիրության վերաբերյալ հասկացությունների ոչ միանշանակ և խնդրահարույց ձևակերպմանը, շահերի բախման դեպքերի վերաբերյալ համապատասխանկարգավորումների բացակայությանը, որևէ հատկանիշով խտրականություն պարունակող դրույթների բացառմանն ու բազմաթիվ այլ հարցերի։ Սույնով մեր  մտահոգությունն ենք հայտնում ներկայացված Նախագծի վերաբերյալ և կոչ անում Ազգային ժողովինՆախագիծը նման ձևակերպմամբ չընդունել, այլկազմել հանձնաժողով՝ ներգրավելով ոլորտի շահագրգիռ կողմերին, անհատ փորձագետներին ու կազմակերպություններին, և վերամշակել ռիսկային բոլոր կետերը, որոնք մասնավորապես առնչվում ենգործադրի վերահսկողության,բուհերի կառավարման ու ինքնավարության, ակադեմիական բարեվարքության հարցերին և բարձրագույն կրթության որակի բարելավմանը:   Հայտարարությունը բաց է միանալու համար․   Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Հանրային քաղաքականության ինստիտուտ, ՀԿ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր