00:00:00

Էմին Երիցյանը միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսին հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններին

21:54, 20 օգոստոս 2018

Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ օրենսդրության սահմանած կարգով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն: ՀՀՄ նախագահը ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, վարչապետին պաշտոնական գրությամբ դիմել էր՝ միջնորդելով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու հոկտեմբերի 21-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն: Վարչապետին ուղղված նամակում, մասնավորապես նշված է. «ԵԽ շրջանակներում անդամ երկրներում տեղական և տարածքային իշխանությունների ընտրությունների մշտադիտարկումը ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի բացառիկ իրավասությունն է: ԵԽ Կոնգրեսը դիտարկել է ՀՀ-ում անցկացված տեղական մակարդակի բոլոր ընտրությունները, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան հանձնարարականներ: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո անցկացվող ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից, ինչն իր արտացոլումը կստանա դիտորդական առաքելության արդյունքում ընդունված զեկույցում՝ նպաստելով Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը »: Ամփոփելով նամակը՝ Էմին Երիցյանը վարչապետին միջնորդում է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի առջև պնդի ընտրությունների դիտարկման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ֆինանսական դժվարությունների արդյունքում ԵԽ-ն կրճատել է իր գործողությունները, մոնիտորինգային այցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր