00:00:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

16:52, 19 օգոստոս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար եւ խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության եւ իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական եւ մարդասիրական արժեքների նվիրյալ: Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում: Խորին ցավակցություն եւ զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին եւ ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր