00:00:00

Մխիթարյանը գրավել է «Չելսիի» դարպասը` ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը

01:37, 19 օգոստոս 2018 Սպորտ

Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Չելսի»-«Արսենալ» խաղի 37-րդ րոպեին «զինագործների» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեցեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Բավականին լավ գոլային հնարավորություն կորցնելուց րոպեներ անց հայ ֆուտբոլիստը քավել է մեղքն ու գրավել Պետր Չեխի պաշտպանած դարպասը: Նշենք՝ «Չելսին» Պեդրոյի և Ալվարո Մորատայի խփած գոլերի շնորիհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հաշիվն արդեն հավասար է: 41-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքս Իվոբին խփել է իր թիմի պատասխան գնդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր