00:00:00

Արսեն Թորոսյանը Կոտայքի մարզի բուժկենտրոններ է այցելել

19:22, 18 օգոստոս 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարզային հերթական այցի մասին: «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այցելեցինք Գառնու առողջության կենտրոն և Աբովյանի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Մեդթեքնոլոջի ընկերությունը Գառնու ԱԿ-ին նվիրաբերեց ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում։ Հանդիպեցինք բուժհիմնարկների անձնակազմի հետ, խոսեցինք ձեռքբերումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Աբովյան քաղաքում մարզպետի հետ քննարկեցինք Աբովյան քաղաքում ծննդօգնության կազմակերպման հարցերը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր