00:00:00

Գասպարյանի փեսան բացառում է, որ աները խարդախությամբ առանձնատուն է ձեռք բերել (տեսանյութ)

18:36, 18 օգոստոս 2018

«Բացառում եմ։ Վլադիմիր Գասպարյանը տուն, որտեղ պետք է ինքը ապրի ձեռք բերելու համար խարդախ ճանապարհներով․․․ բացառում եմ»։ Այս մասին, այսօր Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, պատասխանելով այն հարցին, թե մամուլում հրապարակում կա այն մասին, որ իր աները Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով: Նշենք, որ Hetq.am -ի հրապարակման համաձայն Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Մինչդեռ ըստ հրապարակման այն Գասպարյանը ձեռք է բերել 200 հազար դոլարով։ Մեզ հետ զրույցում Արթուր Գեւորգյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն բացահայտումներին, որոնք տեղի են ունենում այս օրերին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=8C8GdVxN-_U&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր