00:00:00

Առայժմ ոչ մեկի հետ համագործակցության ոչ մի հեռանկար չեմ տեսնում. Գևորգյանը՝ Քոչարյանի հետ համագործակցության մասին (տեսանյութ)

18:23, 18 օգոստոս 2018

«Դա մի քիչ սկզբունքային հարց է ստորագրելը։ Եթե ուշադրություն դարձնեք, ես դրանից առաջ Էդուարդի համար էլ էի ստորագրել՝ Ծառուկյանի թիկնազորի պետի։ Ես չեմ դատողը, եթե խնդիր կա, թող դատարանը դատի, ստորագրությունը վերաբերում էր միայն խափանման միջոցի փոփոխմանը»։ Այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, պատասխանելով Irakanum.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց միանալ այն պատգամավորներին, ովքեր ստորագրել էին Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն։ Գեւորգյանը նշեց, թե այն ժամանակ երբ ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները, եւ խնդիր կար, որ ԱԺ-ում ստորագրահավաք էր լինելու, որպեսզի նրանց կալանավորեն, ինքը հայտարարել է, որ բացառում է, որ իր ստորագրությամբ մարդ կալանավորեն։ Մեր հաջորդ հարցին, թե ինչպես ե՞ք վերաբերում Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը եւ նրա հետ հնարավոր համագործակցություն տեսնում եք, Գեւորգյանը պատասխանեց․«Առայժմ ոչ մեկի հետ համագործակցության ոչ մի հեռանկար չեմ տեսնում»։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=8vXzRXxBYiA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր