00:00:00

ՀՖՖ-ի հայտարարությունը

16:45, 18 օգոստոս 2018 Սպորտ

Հայկական 2 ակումբներ՝ «Ալաշկերտը» եւ «Փյունիկը» եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացան աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել ֆուտբոլի հայ երկրպագուների շրջանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» ցանկությունները: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի 2018-19 թթ. բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից հետո «Փյունիկը» եւ «Ալաշկերտը» ընդհանուր առմամբ 6 դիմում են ներկայացրել ֆեդերացիային՝ խնդրելով եվրագավաթների խաղերին առավել լավ նախապատրաստվելու համար հետաձգել իրենց մասնակցությամբ մի քանի հանդիպումներ: Թեեւ այդ խնդրանքները հակասել են բարձրագույն խմբում հանդես եկող մյուս թիմերի շահերին, բայց ֆեդերացիան մեծ հաշվով բավարարել է «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» բոլոր խնդրանքները եւ գտել հնարավորինս ոսկե միջինը՝ մյուս ակումբների շահերը պաշտպանելու համար: Մասնակի մերժվել է միայն մեկ խաղ հետաձգելու պահանջ՝ օգոստոսի 18-ին կայանալիք «Փյունիկ» -«Արարատ Արմենիա» հանդիպումը հետաձգվել է եւ կայանալու է 1 օր անց՝ օգոստոսի 19-ին, ընդ որում կրկին «Փյունիկին» հարմար ժամի՝ «Մաքքաբիի» հետ խաղից ուղիղ 3 օր անց: Վերոգրյալը հաշվի առնելով անհասկանալի է «Փյունիկի» գլխավոր մարզիչ պարոն Տալալաեւի Իսրայելում հնչեցրած իրար հակասող արտահայտությունները՝ նախ իբր ֆեդերացիան անտեղի է հետաձգել «Փյունիկի» հանդիպումները եւ իբր ֆեդերացիան հետաձգված հանդիպումը նշանակել է «Մաքքաբի» հետ խաղից հետո շատ մոտ ժամանակում: Ընդ որում զարմանալի է, որ օգոստոսի 16-ին կայացած խաղից հետո «Փյունիկը» (ըստ Տալալաեւի հայտարարաության) Երեւան է ժամանելու օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20:10-ին: Նորից ենք կրկնում, որ ֆեդերացիան հանդիպումները հետաձգել է հաշվի առնելով եվրագավաթների մասնակից «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» գրությունները՝ առաջին հերթին ի շահ այդ ակումբների: Հորդորում ենք «Փյունիկի» ղեկավարությանը բացատրել գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւին իր իրավունքները եւ պարտականությունները, որոնք սահմանափակվում են սեփական թիմի խաղը կազմակերպելով եւ ոչ թե պարտությունից հետո ֆեդերացիային անտեղի մեղադրանքներ հղելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր