00:00:00

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

14:39, 18 օգոստոս 2018

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Նման որոշում է կայացվել այսօր տեղի ունեցած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում  նիստում, որի օրակարգում էին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա հրապարակման հարցն ու ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է։ Քարոզարշավի ժամկետն արտահերթ ընտրությունների ժամանակ կրճատվում է. այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր