00:00:00

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ Ն. Փաշինյան

00:59, 18 օգոստոս 2018

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ներքաղաքական վիճակին և նշեց, որ մինչեւ մայիս պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, և հիմա Սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, որ տեղի ունենա խորհրդարանական ընտրություն: Հիմա նրանք մտածում են, թողենք, հրաժարական տա, հետո արագ, թաքուն կընտրենք նոր վարչապետ»,-ասաց նա և նշեց, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: «Բայց քանի որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր