00:00:00

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն վատացել, այլեւ ավելի է լավացել. Ն. Փաշինյան

00:51, 18 օգոստոս 2018

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, նա ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն վատացել, այլ նաեւ ավելի են լավացել: Նա նշեց, որ 2 անգամ հանդիպում է ունեցել նախագահ Պուտինի հետ և երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել: «Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերենսներ չեն լինելու, և նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնել նէ»,-ասաց նա: Նա հայտնեց, որ շուտով կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ: «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել և լինելու է կոնկրետ ապացույցը, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա: Նա նշեց, որ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություները խորանալու են, և ԵՄ-ի հետ ևս հարաբերությունները լավացնելու են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր