00:00:00

Եթե Քոչարյանը մտադրություն ունի ծառայություն մատուցել Հայաստանին, ապա թող աջակցի մարտի մեկի ոճրագործության բացահայտմանը․ Փաշինյանի խոսնակ

19:34, 17 օգոստոս 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիային» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ասել էր․ «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, իհարկե պատրաստ եմ, երբեք չեմ խուսափել բանակցություններից։ Դա, կարծում եմ, համարձակություն է, և պետք չէ նապաստակի պես փախչել, թաքնվել»։ Irakanum.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանից փորձեցինք ճշտել, թե ինչպիսին է  արձագանքը Քոչարյանի այս հայտարարության վերաբերյալ։ «Եթե Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի ծառայություն մատուցել Հայաստանին, ապա թող աջակցի մարտի մեկի ոճրագործության եւ Հայաստանում գործած կոռուպցիոն եւ թալանի մեխանիզմները բացահայտելու գործում, եւ այս կոնտեքստում նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն»,- ասաց Արման Եղոյանը»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր