Գուղատնտեսության նախարարությունում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ-ում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներերի (ԳՁՕ) գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ ԳՁՕ-ների գործածության կարգավորումը խիստ կարեւոր եւ առաջնահերթ խնդիր է նախարարության համար եւ գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։
«Մեր երկիրը սակավահող է, հետեւաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը։
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ աշխատանքային խումբը մեծածավալ աշխատանք է իրականացրել սկսած անցյալ տարվա նոյեմբերից, մասնավորապես մշակվել է «ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի եւ դրանից բխող հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ։
Փոխնախարարը հորդորել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 5 օրվա ընթացքում գրավոր ներկայացնել առաջարկություններ եւ դիտողություններ նախագիծը լրամշակելու եւ վերջնական տեսքի բերելու համար, որից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։