00:00:00

Կառավարության անդամներից ում եւ որքան են վստահում մեր քաղաքացիները. օնլայն հարցում

15:26, 17 օգոստոս 2018

B4B.am կայքն անցկացրել է օնլայն հարցում` փորձելով պարզել, թե համացանցից օգտվողներն ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության և առանձին պաշտոնյաների գործունեությունը` նրանց պաշտոնավարման 100 օրվա ընթացքում։
2 շաբաթվա ընթացքում հարցմանը մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Յուրաքանչյուր սարքից (IP-ից) հնարավոր է եղել քվեարկել միայն 1 անգամ։ Հարցման հեղինակները  փորձել են ստանալ իրականությանը հնարավորինս մոտ պատկեր։ Արդյունքներն ամփոփվել են օգոստոսի 16-ի ժամը 23։59-ի դրությամբ։
Կայքը նաև ընդգծում է, որ սա ոչ թե պրոֆեսիոնալ հարցում է, այլ սիրողական հարցախույզ, որն, այնուամենայնիվ, թույլ է տալիս պատկերացում կազմել ինտերնետ օգտագործող հասարակության վերաբերմունքի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 9891 մարդ։ Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։ Հարցվածների 77.2%-ը (7637 մարդ) լավ ու գերազանց են գնահատել Փաշինյանի վարչապետական գործունեությունը։ Այդ թվում, 15.7%-ը՝ լավ, 61.5%-ը գերազանց։ Հարցվածների 9.4%-ը չեզոք վերաբերմունք է դրսևորել՝ նրա գործունեությունը գնահատելով նորմալ։
Նիկոլ Փաշինյանի գործունեությունը վատ է գնահատել 5%-ը, շատ վատ՝ 8.3%։ Այսինքն, վարչապետի գործունեությունից դժգոհ են հարցվածների ընդամենը 13.3%-ը։
ՀՀ Կառավարություն
ՀՀ կառավարության (որպես ամբողջական միավոր) գործունեությանը մեր հայրենակիցները նույնպես վատ չեն վերաբերվում։ Մոտ 11.5 հազար պատասխանների 60%-ը լավ է ու գերազանց։ Կառավարության գործունեությունը նորմալ են գնահատել հարցվածների 18%-ը, վատ և շատ վատ՝ 22%-ը։
Փոխվարչապետեր
Փոխվարչապետերի գնահատականը կարելի է բնորոշել՝ ավելի շատ լավ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հարցմանը մասնակցել է մոտ 9 հազար մարդ։ Միրզոյանի գործունությունը հավանել է հարցվածների 42%-ը (23%՝ լավ, 19%՝ գերազանց)։ Նորմալ գնահատողները 27% են, վատ և շատ վատ գնահատողները՝ 31%։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործունությունը 8500 հոգուց 41%-ը գնահատել են լավ ու գերազանց։ Նորմալ գնահատել են մասնակիցների 36%-ը, վատ և շատ վատ՝ 23%-ը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գործունեությունը հարցման 7811 մասնակիցների մեծ մասը՝ 54%-ը, նորմալ է գնահատել։ Լավ և գերազանց գնահատողները 20.1% են կազմում։
Ուժայինները՝ առաջին եռյակում
Ինչպես երևում է հարցման արդյունքներից, հասարակությունը ամենից շատ գոհ է ուժային կառույցների գործունեությունից։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գործունեությունը լավ ու գերազանց գնահատել են 81.4%-ը, ընդ որում՝ այդ մեծ մասը՝ 68.2%-ը՝ գերազանց (ընդհանուր պատասխանների թիվը՝ 8105)։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գործունեությունը լավ ու գերազանց գնահատել են 8219 քվեարկածների 80.7%-ը, Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանիգործունեությունը՝ 7898 քվեարկածների 66.3%-ը։
Նշենք նաև, որ Դավիթ Տոնոյանը ամենից քիչ վատ և շատ վատ գնահատականի արժանացած պաշտոնյան է։
Պաշտոնյաները՝ ըստ ստացած ձայների
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը։ 9688 մասնակիցների 66%-ը նրա գործունեությունը գնահատել է լավ ու գերազանց։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մասով հարցմանը մասնակցել է 8195 մարդ, գործունեությունը լավ ու գերազանց է գնահատել 59.4%-ը։
Զեյնալյանին հաջորդում է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 7942 մասնակիցների 59.3%-ը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեությունը լավ է ու գերազանց է գնահատել 9765 մասնակիցների 58.1%-ը։
Արսեն Թորոսյանի մասով հատուկ ընդգծենք, որ նրա գնահատականը կտրուկ բարձրացել է 100 օրերի ընթացքում։ Մայիսի վերջին մեր անցկացրած նմանատիպ հարցման արդյունքներով՝ Արսեն Թորոսյանի նշանակմանը լավ էր վերաբերվում հարցվածների 38%-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի վարկանիշը նույնպես 50%-ից բարձր է։ 8358 հոգուց 52.2%-ը լավ ու գերազանց են գնահատել նրա գործունեությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր