00:00:00

Տիգրան Ավինյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

02:28, 17 օգոստոս 2018

Օգոստոսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիզաոր դեսպան Ջուն Յամադային: Դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ հեղափոխությունը միջազգային ասպարեզում էականորեն բարելավել է Հայաստանի ճանաչելիության մակարդակը, քանի որ այն ինչ տեղի ունեցավ ապրիլին՝ բացառիկ էր և արժանի գովաբանության: Դեսպանի խոսքով հեղափոխությունն առանց ուժի կիրառման խոսում է հայի բարձր արժանիքներով օժտված լինելու մասին: Դեսպանը նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ճապոնիայի ԱԳՆ նախարարի այցը Հայաստան: Նա նաև պատրաստակամություն է հայտնել խորացնելու հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները՝ ընթացիկ փոխգործակցության օրակարգում սահմանելով նաև տնտեսական զարգացմանն ուղղված գործողություններ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ընդգծելով Ճապոնիայի կառավարության տնտեսական քաղաքականության առավելությունները, կորպորատիվ և գործարար մշակույթների առանձնահատկությունները, կարևորեց փորձի փոխանակման անհրաժեշտությունը այնպիսի բնագավառներում ինչպիսիք են՝ արհեստական բանականության համակարգերի կառավարումը, բարձր տեխնոլոգիաները և գործարար միջավայրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր