00:00:00

Ինչու է Քոչարյանը որոշել վերադառնալ քաղաքականություն

01:40, 17 օգոստոս 2018

Այսօր Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին՝ արդյոք վերադարձել է քաղաքականություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ համարեք որ վերադարձել եմ, միանշանակ: Նա նշել է պատճառները, թե ինչու է վերադառնում քաղաքականություն․ «Իրական նորություններով հետարքրքվող մարդը կարող է տեսնել, որ այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենացածր մակարդակում են, ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը նայեք՝ ԱՄՆ-ն դուրս է եկել կնքված պայմանագրերից և խոստանում է նոր պատժամիջոցներ արդեն աշնանը: Տեսնում ենք հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս բոլորը կապեք իրար հետ և տեսեք՝ մենք ինչ ունենք այս իրավիճակում»,- ասել է նա։ «Ես տպավորություն ունեմ, որ կառավարությունում չեն պատկերացնում իրական վտանգները, անում են հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ քայլեր, այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ մեծ է լինում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր