00:00:00

Փաստաբանների թիմը ջախջախեց մեղադրանքը. Ռոբերտ Քոչարյան

01:19, 17 օգոստոս 2018

Փաստաբանների թիմը ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չի թողել այդ մեղադրանքից, որովհետև ամբողջ մեղադրանքը կառուցված էր կեղծ եզրակացությունների վրա: Այս մասին այսօր Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ չի կարող գործից շատ մանրամասներ բացահայտել, քանի որ այն համարվում է նախաքննության գաղտնիք: «Էսպես ասենք՝ քարը քարի վրա չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է, ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացություների վրա: Ցավոք, ես չեմ կարող խոսել կոնկրետ գործի մասին, որովհետև կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք: Գործում որևէ գաղտնիք չկա, որևէ պետական գաղտնիք չկա, ուղղակի սուտ է: Բայց օրենքը ենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատ-շատ դրվագների մասին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց, որպեսզի լրագրողները պահանջեն նախաքննական մարմնից բացահայտ գործել, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, թե ինչ է կատարվում:   «Պահանջե՛ք, թող բացեն նախաքննության գաղտնիքը»,-ասաց 2-րդ նախագահը:  Խոսելով 2008 թվականին արտակարգ դրություն հայտարարելուց խուսափելու կամ ստեղծված իրավիճակում  այլ ելք գտելու մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ, եթե արտակարգ դրություն չհայտարարեր, իրեն կմեղադրեին անգործության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր