00:00:00

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելեցին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղ

23:15, 16 օգոստոս 2018

Այսօր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելեցին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ: Այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և դեսպանը համալսարանի ներկայացուցիչների հետ միասին շրջեցին բուհի տարածքով, հաճախեցին համալսարանին կից գործող Արմեն Երիցյանի անվան դպրոց: Այցի ավարտին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում հյուրերը և համալսարանի ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ համալսարանի ընդհանուր գործունեությանը, համալսարանական գրադարանի օժանդակութ-յանը, ուսանողների թվի աճին և մասնավորապես` օտարերկրյա ուսանողների ներգրավմանը վերաբերող հարցեր: Հայաստանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը գործում է 2015 թվականից

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31