00:00:00

Նիկոլայ Նիկողոսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում

22:26, 16 օգոստոս 2018

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 13:30-15:00-ն, Հայաստանի նկարիչների միության տանը (Երեւան, Աբովյան 16), հուղարկավորությունը` Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: Նիկողոսյանը մահացել է օգոստոսի 10-ին: Նա ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944 թվականից ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում: Նիկոլայ Նիկողոսյանը հայ եւ համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, հռչակավոր քանդակագործ, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում՝ տասնամյակներ ի վեր ուղենիշ հանդիսանալով քանդակագործների եւ արվեստագետների համար: Քանդակագործության եւ կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, Նիկոլայ Նիկողոսյանը 2009 թվականին պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր