00:00:00

Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները ուսումնական վարժանքներ են անցկացրել

20:09, 16 օգոստոս 2018

Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման ստորաբաժանումները ռազմական ոստիկանության ստորաբաժանման հետ համատեղ անցկացրել են ռազմական տեխնիկայի շարասյան շարժումը կազմակերպելու հատուկ տակտիկական ուսումնական վարժանքներ: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, ուսումնական վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացրել են շարասյան ռազմական տեխնիկայի շարժն ապահովելու առաջադրանքներ,  մշակվել են վերալիցքավորման և պայմանական հակառակորդի կենդանի ուժերի ու զրահատեխնիկայի գրոհները հետ մղելու գործողություններ: Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները պատրաստել են վերալիցքավորման երկու կետ  և իրականացրել են շարքից դուրս եկած պայմանական տեխնիկայի վերանորոգման աշխատանքներ՝ վերանորոգման շարժական արհեստանոցների օգնությամբ: Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ապահովել են ճանապարհային շարժի անվտանգությունը:  Ուսումնական վարժանքներին մասնակցել է 500 զինծառայող և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր