00:00:00

Ռոբերտ Քոչարյանը Երևանում է, հեռանալու միտք չունի․ պաշտպան

18:24, 16 օգոստոս 2018

Լրագրողների հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի։ «Ցանկացած գործով անցնող, լինի վկա, տուժող , առավել ևս` մեղադրյալ, իր գտնվելու վայրի, բնակութան վայրի ցանկացած փոփոխության մասին պիտի տեղյակ պահի նախաքննական մարմնին: Ինքը, եթե այդպիսի բան նույնիսկ Հայաստանի ներսում որոշի անի, իհարկե, նախաքննական մարմնին տեղյակ կպահի: Գնալու մտադրոթյուն, ես որքան գիտեմ չի ունեցել, չունի և չի էլ ունենա, որովեհտև, գիտեք, ինքն է եկել, երբ կարող էր չգալ: Ես մտավախություն չունեմ և չեմ էլ կարծում, որ մտավախությունների տեղիք կա», - ասաց Հայկ Ալումյանը` հստակեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանը Երևանում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր