ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը միաձայն ընդունվեց։ Որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգաման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը պետական բյուջեից կհատկացվի շուրջ 87 միլիոն դրամ գումար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ընտրությունները երբ են նշանակվելու։ Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ ընտրությունների օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սակայն համաձայն օրենքի, այն տեղի է ունենալու ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 40 օրվա ընթացքում։
«Տեխնիկապես պատրաստ է հանձնաժողովը» ,- Պապիկյանին հարցրեց Փաշինյանը։ Նախարարը դրական պատասխան տվեց։ «Իսկ բարոյահեգաբանական առումո՞վ»,- կատակեց գործադիրի ղեկավարը։
Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրական այս գործընթացը թափանցիկության, արդարության առումով իրենց համար առաջնահերթ խնդիր է։ «Ընտրությունների ազատությունը եւ ժողովրդավարությունը խիստ կարեւոր է, եւ ես հատուկ ուզում եմ ասել, որ խնդիրները շատ հստակ է ձեւակերպված, ընտրակեղծարարների խմնեբերը որեւէ անելիք չունեն, իսկ եթե մտածում են, որ ունեն գալիս է իրավապահների արագ արձագանքը։ Ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառք փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առաց պատասխանատվության։ Քաղաքացիների ազատ արտահայտման նկատմամբ ապօրինի ազդեցությունը պետք է բացառի, եւ սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է։ Հույս ունեմ, որը որեւէ մեկը չի տրվի գայթակղությանը, խոսքը հայտնի խմբերին է վերաբերում, իսկ եթե իր բախտը փորձելու է, ապա այդ դեպքում օրենքը ասում է, թե ինչպես է անեն իրավապահները գործելու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Irakanum.am