00:00:00

Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են

13:16, 16 օգոստոս 2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատում է տեղեկությունը, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ընկերությունում եւ փաստաթղթեր առգրավել: Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ խուզարկությանը մասնակցել են ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: Մամուլի ծառայությունում ընդգծեցին, որ ընկերությունն ամեն տարի 3 մլրդ 300 մլն դրամի չափով հարկեր է վճարում: Այստեղ հիշեցրեցին, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ, իսկ խուզարկությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Մամուլի ծառայությունից շեշտեցին, որ ընկերությունը միշտ աշխատել է բաց եւ թափանցիկ, ինչպես նաեւ համագործակցել է հարկային մարմինների եւ ՊԵԿ-ի հետ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր