00:00:00

Արսենյանը Հայաստանից հեռացե՞լ է

02:20, 16 օգոստոս 2018

Նախորդ ամիս ՀՀ Ոստիկանությունը տարածեց տեսանյութ այն մասին, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործի շրջանակներում հարցաքննվել են մի խումբ անձինք, ովքեր հնարավոր է որեւէ առնչություն ունեն ընտրակաշառքի բաժանման եւ ստացման հետ։ ՀՀԿ-ից դուրս եկած Աշոտ Արսենյանի գործերը մեր ունեցած հավաստի տեղեկություններով այդքան էլ լավ չեն։ Վերջինս փորձել է հնարավորինս անաղմուկ մաքրել իր անունը ընտրակաշառքով ընտրվելուց, սակայն իրավապահների բացահայտումները բոլորովին այլ իրավիճակ են ստեղծել։ Միաժամանակ Հայաստան է ժամանել գործարար Մուրադ Մուրադյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցի ժամանակ գործարարների հետ հանդիպման շրջանակներում բարձրաձայնել էր այն մասին, որ Աշոտ Արսենյանը քցել է իրեն եւ մեկ այլ գործարար Կորյուն Հակոբյանին։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք, որ գործարարը Մուրադ Մուրադյանը ժամանել է Հայաստան, եւ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ մեկ շաբաթ ժամանակ է տալիս Արսենյանին։ Մուրադյանը ասել էր, որ եթե Արսենյան Աշոտը անցնող 21 տարվա շահույթները, որոնք իրենք պետք է ստանային գործարանից, դրա հիսուն տոկոսը փոխանցի բանակին, ապա ինքը եւ Կորյուն Հակոբյանը կներեն Արսենյանին։ Հանդիպում, որպես այդպիսին տեղի չի ունեցել։ Մեր ունեցած տեղեկություներով Աշոտ Արսենյանը Հայաստանից հեռացել է։ Հավելենք, որ Մուրադ Մուրադյանը մեզ հասած տեղեկությունների համաձայն առայժմ չի սպասելու, որ Արսենյանը այդ գումարները փոխանցի հայոց բանակին, այլ սեփական նախաձեռնությամբ իր օժանդակությունը կցուցաբերի, մինչեւ իրավապահները կպարզեն քսան տարի առաջ տեղի ունեցածը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր