00:00:00

«Երևանյան ամառ 2018». ուրախ դիսկոտեկ Ազատության հրապարակում՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան

20:40, 14 օգոստոս 2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, ավանդույթի համաձայն, մեծ շուքով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Մայրաքաղաքի Ազատության հրապարակը վերածվել էր մեծ բացօթյա դիսկոտեկի: «Երիտասարդ Երևան» խորագրի ներքո կազմակերպված դիջեյների մրցույթ-փառատոնի և դիսկոտեկի շրջանակում հանդիսատեսի համար խելահեղ պարային ռիթմեր են ապահովել ինչպես հայ, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից ժամանած հանրահայտ դիջեյներն ու էստրադային երգիչները: Իսկ «Միլեն» պարային համույթի պարուհիներն ապահովել են երեկոյի պարային տրամադրությունը: Հատկանշական է, որ այս տարի ամենալավ և ակտիվ պարող հանդիսատեսի համար խաղարկվել է երկու ուղևորություն` յուրաքանչյուրը երկու անձի համար դեպի Ծաղկաձոր և Ջերմուկ: Միջոցառման ընթացքում երիտասարդների հետ համատեղ ուրախ ժամանակ են անցկացրել նաև ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց համար սա ևս մեկ առիթ էր` կրկին երիտասարդանալու և մոռանալու առօրյա հոգսերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր