00:00:00

Որևէ մեկը չի կարող երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ կրել. կրթության նախարար

03:40, 14 օգոստոս 2018

Որևէ մեկը չի կարող ծնողին կամ երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ կրել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ ծնողական խորհուրդը հավաքվում է և որոշում, որ իրենց երեխաները բոլորը պետք է սև ու սպիտակ հագնվեն։ Մնացած բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող երեխաներին պարտադրել»,– ընդգծեց նախարարը։ Արայիկ Հարությունյանը հավելեց նաև, որ պետք չէ ողջախոհության սահմաններից դուրս գալ։ «Երեխային պետք է հասարակ, հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագնվի»,– ասաց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր